Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ստանիսլավսկու անվան թատրոնի խաղացանկը համալրել է «Հայրիկը սարդոստայնում» ներկայացումը

Ստանիսլավսկու անվան թատրոնի խաղացանկը համալրել է «Հայրիկը 
սարդոստայնում» ներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մայիսի 4-ին հանդիսատեսի դատին հանձնեց Ռ. Կունիի «Հայրիկը սարդոստայնում» կատակերգությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Վերոնիկա Սարոյանն է:

d1.jpg (296 KB)

Հանգամանքներից հյուսված սարդոստայնը վերածվում է լաբիրինթոսի, որտեղից դժվար է դուրս գալ՝ չնայած բոլոր ջանքերին և հնարքներին։ Համացանցում երկու երիտասարդների հանդիպումը դառնում է մի խառնաշփոթ և կատակերգական պատմության սկիզբ, որտեղ յուրաքանչյուր նոր իրադարձություն միայն խորացնում է քաոսը։ Գլխավոր հերոսը երկակի խաղ է վարում, բայց նրա գաղտնիքները անտեսանելի են մնում շրջապատի համար։

d2.jpg (353 KB)

Ներկայացման դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Բալանդինան, Արմեն Արնաուտովը, Արմեն Մարգարյանը, Լալիտա Բուկիան, Արեն Խաչատրյանը, Անաիդա Գաբրիելյանը, Յանա Թուրգունյանը, Անտոն Աղաջանյանը։

Ներկայացման բեմանկարիչը Տիգրան Հարությունյանն է, զգեստները՝ Յուլիա Ֆինկի, խորեոգրաֆիան` Նունե Կիրակոսյանի, երաժշտական ձևավորումը՝ Վերոնիկա Սարոյանի:

d4.jpg (569 KB)

d5.jpg (290 KB)

d6.jpg (412 KB)

d7.jpg (328 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]